Հայաստանի էլեկտրական ցանցեր

Միացման վճար

Տեխնիկական միացումներ

Միացման վճար

Վճարման կարգը

Պատվիրատուն ամբողջությամբ վճարում է իր սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման վճարի 50%‑ը` որպես կանխավճար, սույն պայմանագիրը կնքելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Միացման վճարի մնացած մասը պատվիրատուն վճարում է սույն պայմանագրի 2.1 կետի 2‑րդ ենթակետով սահմանված ժամկետից առնվազն 5 աշխատանքային օր առաջ:

0.4 կՎ լարման ցանցին առանձնատների ստանդարտ միացման վճարներ

Միացման տեսակը Առավելագույն հզորությունը Ստանդարտ միացման վճարը
1-ին գոտի 2-րդ գոտի
Սովորական միացում (0.22կՎ) 10 կՎԱ 65 53
Ուժեղացված միացում (0.22կՎ) 14 կՎԱ 91 62
14 կՎԱ-ից ավելի հզորություն >14 կՎԱ Առևտրային սպառողների միացման վճար

1-ին գոտի` Երևան քաղաքի տարածքն է:
2-րդ գոտի` Հայաստանի Հանրապետության տարածքն է, բացառությամբ Երևան քաղաքի տարածքի:

6(10) կՎ լարմամբ միացող առևտրային սպառողների սպառման համակարգերը էլեկտրական ցանցին միացման վճարները (ներառյալ՝ ավելացված արժեքի հարկը) սահմանվում են հետևյալ բանաձևով`

ՄՎ = Վստ + Վլրաց+ Վպահուստ,

որտեղ`

Վստ – էլեկտրական ցանցին միացման կետից մինչև 1200 մետր հեռավորության վրա գտնվող սպառման համակարգի էլեկտրական ցանցին միացման վճարի ստանդարտ բաղադրիչն է (ներառյալ` սակայն չսահմանափակվելով, էլեկտրոնային առևտրային հաշվառքի սարքը, ավտոմատ անջատիչները, էլեկտրահաղորդման գիծը)՝ համաձայն №2 մեթոդիկայի (հավելված):

Վլրաց- էլեկտրական ցանցին միացման վճարի լրացուցիչ բաղադրիչն է, որը ներառում է՝

1) 1200 մետրը գերազանցող՝ սնող էլեկտրահաղորդման գծի կառուցման արժեքը,

2) ՏՏՀ-ով դիմող անձի կողմից պահանջվածից ավելի բարձր լարման սնող գծի և ենթակայանի կառուցման անհրաժեշտության դեպքում՝ այդ ենթակառուցվածքների կառուցման արժեքը:

Վպահուստ-սպառման համակարգի պահուստային սնուցում ապահովող էլեկտրահաղորդման գծի կառուցման արժեքն է:

1) Հավելվածի N1 մեթոդիկայի 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

2. 0.4 կՎ լարմամբ միացվող առանձնատների և առևտրային սպառողների սպառման համակարգերի ստանդարտ միացման վճարները (ներառյալ՝ ավելացված արժեքի հարկը) որոշվում են հետևյալ բանաձևով`

Վստ = Վհ + Վփ * Պհզ * Ծգ,

որտեղ`

Վհ– հաստատուն ծախսերի մեծությունն է, որն ընդունվում է հավասար 203000 (երկու հարյուր երեք հազար) դրամի,

Վփ- փոփոխական ծախսերի մեծությունն է, որը յուրաքանչյուր կՎԱ-ի համար ընդունվում է հավասար 7500 (յոթ հազար հինգ հարյուր) դրամի,

Պհզ– Դիմող անձի կողմից պահանջվող հզորությունն է (կՎԱ),

Ծգ – ծախսատարության գործակիցն է, որը Երևան քաղաքի վարչական տարածքում ընդունվում է հավասար 1.4-ի, Հայաստանի Հանրապետության մյուս տարածքներում՝ հավասար 1-ի:

2) Հավելվածի №4 աղյուսակը շարադրել նոր խմբագրությամբ.

6(10) կՎ լարմամբ միացող առևտրային սպառողների ստանդարտ միացման վճարները

1. 6(10) կՎ լարմամբ միացվող սպառողների սպառման համակարգերի ստանդարտ միացման վճարները (ներառյալ՝ ավելացված արժեքի հարկը) որոշվում են հետևյալ բանաձևով`

Վստ = Վհ + Վփ * Պհզ * Ծգ,

որտեղ՝

Վհ- հաստատուն ծախսերի մեծությունն է, որն ընդունվում է հավասար 846000 (ութ հարյուր քառասունվեց հազար) դրամի,

Վփ- փոփոխական ծախսերի մեծությունն է, որը յուրաքանչյուր կՎԱ-ի համար ընդունվում է հավասար 2150 (երկու հազար հարյուր հիսուն) դրամի,

Պհզ– Դիմող անձի կողմից պահանջվող հզորությունն է (կՎԱ),

Ծգ – ծախսատարության գործակիցն է, որը Երևան քաղաքի վարչական տարածքում ընդունվում է հավասար 1.4-ի, Հայաստանի Հանրապետության մյուս տարածքներում՝ հավասար 1-ի:

Բեռնել