Հայաստանի էլեկտրական ցանցեր

Ժամկետներ

Տեխնիկական միացումներ

Տեխնոլոգիական միացման ժամկետները

Դիմումը ստանալու և տեխնոլոգիական միացման պայմանագիրը ներկայացնելու միջև ժամկետը չի կարող գերազանցել.

10 աշխատանքային օրը՝ 0.22 կՎ և 0.4 կՎ ցանցերում պարզեցված միացում;

25 աշխատանքային օրը՝ 0.22 կՎ ցանցերում այլ դեպքերում;

45 օրը՝ 0.4 կՎ ցանցերում այլ դեպքերում;

60 օրը՝ 6/10 կՎ լարման ցանցերում;

75 օրը՝ 35-110 կՎ լարման ցանցերում և բազմաբնակարան շենքերի համար;

Տեխնոլոգիական միացման պայմանագիր կնքելու և Դիմողին էլեկտրամատակարարման պայմանագիր կնքելու առաջարկություն ներկայացնելու միջև առավելագույն ժամկետները չեն կարող գերազանցել.

10 աշխատանքային օրը՝ 0.22 կՎ և 0.4 կՎ ցանցերում պարզեցված միացում;

25 աշխատանքային օրը՝ 0.22 կՎ ցանցերում այլ դեպքերում;

45 օրը՝ 0.4 կՎ ցանցերում մինչև 30 կՎԱ հզորությամբ;

90 օրը՝ 0.4 կՎ ցանցերում 30 կՎԱ ավելի հզորությամբ;

120 օրը՝ 6/10 կՎ լարման ցանցերում;

270 օրը՝ 35-110 կՎ լարման ցանցերում և բազմաբնակարան շենքերի համար:

Այն պարագայում, երբ նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման համար անհրաժեշտ է կառուցել սնող գիծ կամ ենթակայան ավել բարձր լարման քան անհրաժեշտ է սպառողին, ապա միացման առավելագույն ժամկետ է դիտարկվում բարձր լարման սպառողի միացման ժամկետը:

Պայմանագրի կնքման և էլեկտրամատակարարման մեկնարկի համար Դիմողը ներկայացնում է Մատակարարին էլեկտրամատակարարվող տարածքի նկատմամբ իրավունքները հավաստող փաստաթղթերը (շենք, շինություն), իսկ 6(10) կՎ և բարձր լարման ցանցին միանալու դեպքում՝ պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազորված մարմնի կողմից տրված էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացությունը (թույլտվությունը):

Բեռնել