Հայաստանի էլեկտրական ցանցեր

Դիմում

Տեխնիկական միացումներ

ՍՊԱՌՈՂԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՄԻԱՑՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԻՆ

ԴԻՄՈՒՄ

Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման համար Դիմողին անհրաժեշտ է.

Գրավոր դիմումով (տես. Փաստաթղթերի օրինակելի ձևերը) դիմել “Հայաստանի էլեկտրական ցանցեր” ՓԲԸ տեղամաս՝ ըստ միացվող էլեկտրատեղակայանքի տարածքային պատկանելիության (տես. Կոնտակտներ):

Դիմումի հետ մեկտեղ Դիմողը ներկայացնում միացվող սպառման համակարգի վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը.

  1. պահանջվող հզորությունը, լարման մակարդակը, միացման տեսակը (միաֆազ, եռաֆազ), տեղակայման տարածքի նկատմամբ իրավունքները հավաստող փաստաթղթերը, միացման ակնկալվող ամսաթիվը, ինչպես նաև, Դիմողի հայեցողությամբ, էլեկտրամատակարարման հուսալիության վերաբերյալ լրացուցիչ պահանջները:
  2. Շինության էսքիզը և կառուցապատվող տարածքի հատակագծերը՝ նշելով սպառման համակարգի միացման և էլեկտրական բեռի բաշխման կետը:
  3. 0.4 կՎ և բարձր լարման էլեկտրական ցանցին միացման պարագայում սպառման համակարգի տեխնիկական բնութագրերը:
Բեռնել