Հայաստանի էլեկտրական ցանցեր

Հարմարավետության իրավունք

Տեղեկատվություն

"ՀԷՑ" ՓԲ ընկերությունը հաճախորդների սպասարկման ընթացքում ձգտում է ստեղծել հարմարավետ միջավայր`
  • Ըստ հնարավորության, ելնելով հաճախորդների սպասարկման գրասենյակների տեղակայման վայրին կից գտնվող տարածքից, ապահովվում են տրանսպորտային միջոցների ավտոկայանատեղիները
  • Գրասենյակում և կից տարածքում ապահովվում է մաքրություն և կարգուկանոն: Հնարավորության դեպքում Ձեր հարմարավետության համար հաճախորդների սպասարկման աշխատասենյակը գտնվում է առաջին հարկում
  • Սպասարկման գրասենյակի մուտքում (նախասրահում) տեսանելի վայրում տեղադրված է ցուցատախտակ` հարկերի և աշխատասենյակների համարների նշումով, ինչպես նաև ըստ անհրաժեշտության հաճախորդների ճանապարհին տեղադրվում են տեղեկատվական ցուցատախտակներ` դեպի ծառայություններ տանող ուղղությունների նշումով
  • Ձեր հարմարավետության համար գրասենյակներում տեղադրված են վճարման տերմինալներ` օգտագործված էլեկտրաէներգիայի դիմաց վճարումներ կատարելու և առևտրային ծառայություններ մատուցելու համար
  • Հաճախորդների սպասարկման գրասենյակներում տեսանելի վայրում տեղադրված է կարծիքների և առաջարկությունների գիրքը, "Գրեք գլխավոր տնօրենին" արկղը, հարցաթեթիկների ձևաթղթերը