Հայաստանի էլեկտրական ցանցեր

Սպասարկման կուլտուրայի իրավունք

Տեղեկատվություն

Մեր ընկերությունը ձգտում է ստեղծել բոլոր պայմանները "ՀԷՑ" ՓԲԸ անձնակազմի հետ հարմարավետ և հաճելի շփման համար: Ընկերության կորպորատիվ կուլտուրայի տարրերից մեկն է՝ հաճախորդի հետ անձնական շփումը: Ընկերության աշխատակիցները սպասարկման ընթացքում պարտավորվում են պահպանել հաճախորդների հետ շփման էթիկայի կանոնները.

  • Ընկերության աշխատակցի հարգալից, բարեկիրթ և բարյացակամ վերաբերմունքը
  • Աշխատակցի լիարժեք մասնակցությունը շփման գործընթացում` Ձեր խնդրի լուծման համար աջակցություն ցուցաբերելու անկեղծ ցանկությամբ
  • Սահմանափակ կարողություններով հաճախորդների հետ շփման կանոնների իմացությունը
  • Հաճախորդների հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցների կողմից արտաքին տեսքի պահպանում (կորպորատիվ ոճի պահպանում)
  • Աշխատանքներն իրականացնելուց հետո աշխատանքային տեղի մաքրում
  • Շրջիկ սպասարկման ընթացքում հաճախորդի հետ հանդիպման դեպքում Ընկերության աշխատակցի վկայականի ներկայացում