Հայաստանի էլեկտրական ցանցեր

"Մեկ պատուհան" համակարգից օգտվելու իրավունք

Տեղեկատվություն

Ձեզ հնարավորություն է ընձեռվում լուծել խնդիրների մեծամասնությունը (առցանց կամ ոչ առցանց) "մեկ պատուհանի" սկզբունքով, այսինքն՝ ցանկալի արդյունքի հասնել Ընկերության հետ ընդամենը մեկ շփման միջոցով:

Դուք կարող եք "Մեկ պատուհանի" սկզբունքով դիմել Ընկերության Հասարակայնության և ԶԼՄ կապերի դեպարտամենտի Հասարակայնության հետ կապերի բաժին, Գործավարության բաժին, Կենտրոնական գրասենյակի Բաժանորդների սպասարկման տեղեկատվական կենտրոն կամ Ձեր տարածքը սպասարկող մասնաճյուղեր և էլ. ցանցեր: