Հայաստանի էլեկտրական ցանցեր

Սպասարկման ժամկետների սահմանված նորմերի պահպանման իրավունք

Տեղեկատվություն

Հաճախորդների ժամանակի տնտեսման նպատակով Ընկերությունում կիրառվում են հեռակա և առկա սպասարկման նորարարական տեխնոլոգիաներ՝ ինտերակտիվ տեղեկատվական համակարգեր, մուտքային էլեկտրոնային նամակագրության մշակման ծրագրեր և այլն:
Այսպիսով` մեր աշխատակիցները ապահովում են սահմանված նորմերի պահպանման Ձեր իրավունքը`

  • 080000180 հեռախոսահամարին զանգահարելու պարագայում 60 վայրկյանից ոչ ավելի սպասելու:
  • 10 սպասարկման օրից ոչ ավելի էլեկտրոնային հարցումներին և դիմումներին պատասխան ստանալու:
  • Ստացման պահից առավելագունս 10 սպասարկման օրվա ընթացքում սպառողների դիմում-բողոքներին պատասխանանելու, եթե առանձին դեպքերում սույն կանոններով այլ բան սահմանված չէ:
  • էլեկտրամատակարարման պլանային ընդհատումն իրականացվում է աշխատանքային օրերին` ժամը 9:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում` ոչ ավելի, քան 6 ժամ տևողությամբ: Բացառությամբ, երբ էլեկտրամատակարարումը նախատեսված է իրականացնել 6 կՎ և բարձր լարման մեկից ավելի առանձին օդային (մալուխային) գծերով կամ կայանի (ենթակայանի) երկու հոծանային համակարգերից կամ սեկցիաներից:
  • էլեկտրամատակարարման արտապլանային ընդհատումները վերականգնվում են արտապլանային ընդհատման պահից ոչ ուշ, քան
    1. Քաղաքային համայնքների վարչական տարածքի բնակավայրի սահմանում՝
      • բազմաբնակարանային շենքերի սպառողներինը` 4 ժամում
      • այն սպառողներինը, որոնց էլեկտրամատակարարումը նախատեսված է իրականացնել 6 կՎ և բարձր լարման մեկից ավելի առանձին օդային (մալուխային) գծերով կամ էլեկտրակայանի (ենթակայանի) երկու հոծանային համակարգերից կամ սեկցիաներից` 2 ժամում
      • մյուս բոլոր դեպքերում` 4 ժամում
    2. Գյուղական համայնքների վարչական տարածքի բնակավայրի սահմանում՝
      • այն սպառողներինը, որոնց էլեկտրամատակարարումը նախատեսված է իրականացնել 6 կՎ և բարձր լարման մեկից ավելի առանձին օդային (մալուխային) գծերով կամ էլեկտրակայանի (ենթակայանի) երկու հոծանային համակարգերից կամ սեկցիաներից` 2 ժամում
      • մյուս բոլոր դեպքերում` 8 ժամում
    3. Քաղաքային և գյուղական համայնքների վարչական տարածքի բնակավայրի սահմաններից դուրս`
      • այն սպառողներինը, որոնց էլեկտրամատակարարումը նախատեսված է իրականացնել 6 կՎ և բարձր լարման մեկից ավելի առանձին օդային (մալուխային) գծերով կամ էլեկտրակայանի (ենթակայանի) երկու հոծանային համակարգերից կամ սեկցիաներից` 2 ժամում
      • մյուս բոլոր դեպքերում` 12 ժամում:
  • Էլեկտրամատակարարման պլանային և արտապլանային ընդհատումների գումարային տևողությունը տարեկան կտրվածքով չի գերազանցի` այն սպառողների համար, որոնց էլեկտրամատակարարումը նախատեսված է իրականացնել 6 կՎ և բարձր լարման մեկից ավելի առանձին օդային (մալուխային) գծերով կամ էլեկտրակայանի (ենթակայանի) երկու հոծանային համակարգերից կամ սեկցիաներից` 10 ժամը, քաղաքային համայնքների վարչական տարածքի բնակավայրի սահմանում գտնվող մյուս սպառողների համար` 24 ժամը, իսկ մնացած բոլոր դեպքերում` 72 ժամը:
  • Այն դեպքում, երբ էլեկտրամատակարարման ընդհատումը տեղի է ունեցել առևտրային հաշվիչից անմիջապես հետո տեղադրված ավտոմատի անջատման արդյունքում, ապա սպառողի էլեկտրամատակարարումը վերականգնվում է վերջինիս կողմից տեղեկացվելուց հետո ոչ ուշ, քան`
    1. 2 ժամում` Հայաստանի Հանրապետության քաղաքային համայնքներում, եթե անջատումը տեղի է ունեցել սպասարկման օրվա ընթացքում
    2. 4 ժամում` Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքներում, եթե անջատումը տեղի է ունեցել սպասարկման օրվա ընթացքում
    3. 16 ժամում` Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, եթե անջատումը տեղի է ունեցել սպասարկման օրերից դուրս
  • Սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարման համար հատկացված ժամկետի խախտման պատճառով սպառողի էլեկտրամատակարարումը դադարեցնելուց հետո մատակարարը պարտավոր է վերակնգնել սպասարկման օրերին, ոչ ուշ, քան հետևյալ ժամկետներում`
    1. նույն օրը` մինչև ժամը 17:30-ը, եթե սպառողը պարտքի վճարումը հավաստող փաստաթուղթը մատակարարին է ներկայացրել մինչև տվյալ օրվա ժամը 14։00-ն, կամ մատակարարը նույն ժամկետում այլ աղբյուրներից ստացել է հավաստի տեղեկություններ, որ սպառողը կատարել է պարտքի վճարումը
    2. հաջորդ օրը` մինչև ժամը 13:00-ն, եթե սպառողը պարտքի վճարումը հավաստող փաստաթուղթը մատակարարին է ներկայացրել տվյալ օրվա ժամը 14։00-ից մինչև 17:30-ը, կամ մատակարարը նույն ժամկետում այլ աղբյուրներից ստացել է հավաստի տեղեկություններ, որ սպառողը կատարել է պարտքի վճարումը
  • Վճարման փաստաթղթում կամ հաշվում սխալ գրառման հայտնաբերման դեպքում Սպառողի գրավոր դիմումը ստանալու օրվանից` 5, իսկ լրացուցիչ ուսումնասիրությունների անհրաժեշտության դեպքում` 15 սպասարկման օրվա ընթացքում գրառումները ստուգվում են և վերջինս գրավոր տեղեկացվում է արդյունքների մասին:
  • Սպառողի կողմից առևտրային հաշվառքի սարքի միտումնավոր խախտման հայտնաբերման դեպքում հաշվառքի սարքը վերականգնվում է հայտնաբերման պահից առավելագույնը 3 սպասարկման օրվա ընթացքում:
  • Առևտրային հաշվառքի սարքերի աշխատանքի ճշտության ստուգումը մեր Ընկերության նախաձեռնությամբ իրականացնելու դեպքում, սպառողը այս մասին գրավոր զգուշացվում է առնվազն 1 օր առաջ:
  • Առևտրային հաշվառքի սարքերի աշխատանքի ճշտության ստուգման պահանջի դեպքում, հաշվառքի սարքերի աշխատանքի ճշտությունը ստուգվում է սպառողի դիմումը ստանալուց ոչ ուշ, քան 10 սպասարկման օրվա ընթացքում:
  • Առևտրային հաշվառքի սարքերի աշխատանքի ճշտության ստուգումը սեփական միջոցների հաշվին իրականացնելու սպառողի պահանջի դեպքում, Մատակարարը, գրավոր դիմումը ստանալուց 5 սպասարկման օրվա ընթացքում, նրա հետ առևտրային հաշվառքի սարքերի ապամոնտաժման համաձայնեցված ժամկետներում, փաթեթավորված ու կապարակնքված վիճակում նրան է հանձնում այդ սարքերը` դրանք ժամանակավորապես փոխարինելով համանման այլ առևտրային հաշվառքի սարքերով: