Հայաստանի էլեկտրական ցանցեր

Դիմումների և բողոքների ներկայացման կարգի մասին

Տեղեկատվություն

"ՀԷՑ" ՓԲԸ սպառողները կարող են ներկայացնել իրենց բողոքները Մատակարարին գրավոր տեսքով, այդ թվում էլեկտրոնային փոստով՝ office@ena.am հասցեին, բանավոր (հեռախոսազանգի միջոցով) դիմելով Կենտրոնական գրասենյակ (հասցե՝ Ա.Արմենակյան, 127, կայք՝ www.ena.am,հեռ. 080000180), ինչպես նաև տվյալ տարածքը սպասարկող մասնաճյուղ:

Սպասման ժամանակը 080000180 հեռախոսահամարը հավաքելու պարագայում՝ 60 վայրկյանից ոչ ավելի, էլեկտրոնային հարցումների և նամակներին պատասխան ներկայացնելու ժամկետը՝ ոչ ավելի քան 10 սպասարկման օրը,սպառողների դիմում-բողոքներին պատասխան ներկայացնելու ժամկետը՝ դրանց ստացման պահից առավելագույնը 10 սպասարկման օրվա ընթացքում, եթե առանձին դեպքերում սույն կանոններով այլ բան սահմանված չէ: