Հայաստանի էլեկտրական ցանցեր

Սպառված էլեկտրաէներգիայի մասին

Տեղեկատվություն

Հաշվարկային ամսվա ընթացքում սպառողի կողմից սպառված էլեկտրաէներգիայի արժեքը որոշվում է տվյալ լարման մակարդակի և ժամային տիրույթների համար (եթե առևտրային հաշվառքի սարքն ունի նման տարանջատված հաշվառման հնարավորություն) Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանված սակագների և սպառված էլեկտրաէներգիայի քանակության արտադրյալների գումարով:

Նախորդ ամսվա ընթացքում սպառողների կողմից սպառված էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին տեղեկատվությունը մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը ներկայացվում է Հայաստանի Հանրապետությունում գործող բանկեր, փոստային բաժանմունքների համապատասխան սպասարկման կետեր, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրում:

Նախորդ ամսվա ընթացքում սպառողների կողմից սպառված էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի վերաբերյալ տեղեկատվության տեղակայման օրվա մասին հայտարարությունը մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը հեռարձակվում է 2 անգամ 18:00-ից մինչև 20:00 և 20:00-ից մինչև 23:00 ընկած ժամանակահատվածում հանրապետական սփռման երկու հեռուստաընկերությունների միջոցով:

"ՀԷՑ" ՓԲ ընկերությունը բացի ՀՀ-ում գործող բանկերում, փոստային բաժանմունքների համապատասխան սպասարկման կետերում տեղեկատվությունը ներկայացնելուց, ապահովում է նաև էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի, վճարման ժամկետների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը 080000180 շուրջօրյան հեռախոսային ծառայության միջոցով: