Հայաստանի էլեկտրական ցանցեր

Հաշվառքի սարքերի փոխարինման պայմանները

Տեղեկատվություն

Առևտրային հաշվառքի սարքերը կարող են փոխարինվել ինչպես սպառողի պահանջով, այնպես էլ մատակարարի ("ՀԷՑ" ՓԲԸ) նախաձեռնությամբ:
Հաշվառքի սարքերի փոխարինումը մատակարարի նախաձեռնությամբ իրականացվում է վերջինիս միջոցների հաշվին: Սպառողի պահանջով առևտրային հաշվառքի սարքերի փոխարինումը իրականացվում է մատակարարի կողմից` սպառողի գրավոր դիմումի հիման վրա: Այդ դեպքում սպառողը պարտավոր է վճարել մատակարարին կանխավճար (ԷՄՕԿ-ով սահմանված) հետևյալ չափով, որի մարումը սկսվում է առևտրային հաշվառքի սարքի փոխարինումից հետո մեկ տարի անց` սպառված էլեկտրաէներգիայի արժեքի նվազեցման միջոցով.
  • միաֆազ ինդուկցիոն հաշվիչը միաֆազ բազմասակագնային հաշվիչով փոխարինելու դեպքում` 10 000 դրամով,
  • եռաֆազ ինդուկցիոն հաշվիչը եռաֆազ բազմասակագնային հաշվիչով փոխարինելու դեպքում` 35 000 դրամով:

Մատակարարը սպառողի կողմից դիմումը և վճարումն հաստատող փաստաթուղթը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է փոխարինել վերջինիս առևտրային հաշվառքի սարքը: