Հայաստանի էլեկտրական ցանցեր

Հաշվառքի սարքերի ցուցմունքների գրանցման կարգը և պայմանները

Տեղեկատվություն

Առևտրային հաշվիչի ցուցմունքները գրանցվում են մատակարարի ("ՀԷՑ" ՓԲԸ) կողմից տվյալ հաշվարկային ամսվա վերջին օրվա և հաջորդ ամսվա երկու աշխատանքային օրվա ընթացքում (ստույգ օրերը սահմանվում են հրամանով):

Մատակարարը պարտավոր է սպառողի (բացառությամբ` բնակչության) առևտրային հաշվիչի ցուցմունքը գրանցել նրա ներկայությամբ, եթե վերջինս ներկայացրել է նման գրավոր պահանջ կամ այդ պարտավորությունը ամրագրված է պայմանագրում:

Նման դեպքում մատակարարը պարտավոր է սպառողին նախապես` առնվազն երեք օր առաջ, գրավոր տեղեկացնել առևտրային հաշվիչի ցուցմունքի գրանցման օրվա և ժամի մասին: Բաժանորդի չներկայանալու դեպքում մատակարարն իրավունք ունի առևտրային հաշվիչի ցուցմունքը գրանցել առանց սպառողի: