Հայաստանի էլեկտրական ցանցեր

Առևտրային կամ հսկիչ հաշվառքի սարքերի տեղադրման և տեխնիկական սպասարկման կարգ

Տեղեկատվություն

Առևտրային կամ վերստուգիչ հաշվառքի սարքերի տեղադրման և տեխնիկական սպասարկման կարգ`
  • Առևտրային է համարվում Պայմանագրում նշված հաշվառքի սարքը: Պայմանագրում պարտադիր նշվում են հաշվիչի, ինչպես նաև հոսանքի և լարման տրանսֆորմատորների գործարանային համարները և տեխնիկական հարաչափերը:
  • Սպառողն իրավունք ունի լրացուցիչ կնքել առևտրային հաշվառքի սարքը։
  • Եթե սպառողը (բացառությամբ բնակչության) տեղադրել է վերստուգիչ հաշվառքի սարք, ապա դրա վերաբերյալ տվյալները նշվում են Պայմանագրում: Մատակարարն իրավունք ունի կնքել վերստուգիչ հաշվառքի սարքը:
  • Վերստուգիչ հաշվառքի սարքի ցուցմունքի գրանցման և էլեկտրաէներգիայի հաշվարկներում կիրառման կարգը սահմանում են կողմերը` Պայմանագրով:
  • Առևտրային հաշվառքի սարքերը պետք է տեղակայվեն այնպես, որ.
    1. բացառվի նրանց մեխանիկական վնասվածքների կամ միջավայրի անթույլատրելի ազդեցության հնարավորությունը,
    2. բացառվի կողմնակի անձանց միջամտությունը հաշվառքի սարքերի միացման սխեմային և նրանց աշխատանքին,
    3. ապահովվի սպառողի և մատակարարի ներկայացուցչի համար հաշվիչի ցուցմունքի տեսանելիությունը,
    4. ապահովվի հաշվառքի սարքերի պահպանումը,
    5. վտանգ չսպառնա մարդկանց կյանքին և առողջությանը։
  • Բնակչության առևտրային հաշվիչները տեղակայվում են ընդհանուր կամ անհատական արկղերում: Բազմաբնակարան շենքերում առևտրային հաշվիչները տեղակայվում են յուրաքանչյուր մուտքի ընդհանուր արկղերում:
Արկղերի տեղակայման վայրը ընտրվում է այնպես, որ ապահովվի էլեկտրական լարման սահմանված մեծությունը սպառողի ընդունման վահանակի վրա:
Առևտևային հաշվիչների միջստուգաչափման ժամկետը.
Ղեկավարվելով ՀՀ ''Չափումների միասնականության ապահովման մասին'' օրենքի 13-րդ հոդվածի և 18-րդ հոդվածի 11-րդ կետի 13, 14, 15 և 16 ենթակետերով` հաշվիչների համար սահմանված միջստուգաչափման ժամկետը կազմում է 8 տարին մեկ անգամ: