Հայաստանի էլեկտրական ցանցեր

Սակագների սահմանման մասին

Տեղեկատվություն

"ՀԷՑ" ՓԲԸ-ի կողմից էլեկտրական էներգիայի վաճառքի սակագները սահմանում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2015 թ. օգոստոսի 1-ից ՀՀ-ում գործում են էլեկտրական էներգիայի վաճառքի հետևյալ մանրածախ սակագները (ներառյալ ԱԱՀ)`
  1. 35 կՎ և բարձր լարման բջիջներից սնվող սպառողների համար`
    • ցերեկային սակագին` 39.78 դրամ/կՎտ.ժ
    • գիշերային սակագին` 35.78 դրամ/կՎտ.ժ
  2. 6(10) կՎ և բարձր լարման բջիջներից սնվող սպառողների համար`
    • ցերեկային սակագին` 45.78 դրամ/կՎտ.ժ
    • գիշերային սակագին` 35.78 դրամ/կՎտ.ժ
  3. 0.38 կՎ լարման ցանցից սնվող սպառողների համար`
    • ցերեկային սակագին` 48.78 դրամ/կՎտ.ժ
    • գիշերային սակագին` 38.78 դրամ/կՎտ.ժ
Սահմանված գիշերային սակագինը հաշվարկվում է սպառողի մոտ բազմասակագնային էլեկտրոնային հաշվառման սարքի առկայության դեպքում և գործում է`
  1. ժ. 22:00-ից մինչև ժ. 06:00-ը հետևյալ ժամանակահատվածի համար` յուրաքանչյուր տարվա մարտ ամսվա վերջին կիրակի օրվա ժամը 02:00-ից մինչև հոկտեմբեր ամսվա վերջին կիրակի օրվա ժամը 03:00-ը:
  2. ժամը 23:00-ից մինչև ժամը 07:00-ը հետևյալ ժամանակահատվածի համար` յուրաքանչյուր տարվա հոկտեմբեր ամսվա վերջին կիրակի օրվա ժամը 03:00-ից մինչև մարտ ամսվա վերջին կիրակի օրվա ժամը 02:00-ը: