Հայաստանի էլեկտրական ցանցեր

Էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքելու իրավունք

Տեղեկատվություն

Էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքելու և էլեկտրամատակարարումը սկսելու համար անհրաժեշտ է տվյալ տարածքը սպասարկող մասնաճյուղ ներկայացնել էլեկտրամատակարարվող տարածքի (շենքեր, շինություններ) նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթեր, իսկ 6(10) կՎ և բարձր լարման ցանցին միանալու դեպքում` նաև պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի կողմից տրված էլեկտրատեղակայանքների գործարկման մասին եզրակացությունը (թույլտվությունը):

Ներկայումս գործում է էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրի 3 ձև.

  1. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007թ. հոկտեմբերի 16-ի թիվ 422-Ն որոշմամբ հաստատված`

    • էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր (Մատակարար –6(10) կՎ և բարձր լարման ցանցերից սնվող Սպառող (բացառությամբ` բնակչության))
    • էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր (Մատակարար –մինչև 6(10) կՎ լարման ցանցերից սնվող Սպառող (բացառությամբ` բնակչության))
  2. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007թ. հուլիսի 6-ի թիվ 298-Ն որոշմամբ հաստատված`

    • էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր (Մատակարար – Սպառող (բնակիչ))

Պայմանագրերի օրինակելի ձևերի հետ ծանոթանալու համար անհրաժեշտ է սեղմել այստեղ: