Հայաստանի էլեկտրական ցանցեր

Տեղեկատվության իրավունք

Տեղեկատվություն

Հաճախորդների հետ օպերատիվ փոխգործության նպատակով մենք մշակել ենք հետևյալ կապուղիները
  • Բաժանորդների սպասարկման տեղեկատվական կենտրոն՝ 080000180
  • Էլեկտրոնային փոստ (office@ena.am)
  • Մասնաճյուղերի, էլ. ցանցերի սպասարկման տեղամասեր
  • Գրավոր դիմումի ներկայացում Ընկերության կենտրոնական գրասենյակ կամ հաճախորդների սպասարկման գրասենյակներ, սպասարկման տեղամասեր

Նշված կապուղիների օգնությամբ հաճախորդը հնարավորություն ունի տեղեկատվություն ստանալ հետևյալի վերաբերյալ`

  • Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացնելու պայմանների
  • Էներգամատակարարման պայմանագրի կնքման
  • Սակագների
  • էլեկտրաէներգիայի առևտրային կամ հսկիչ հաշվառման սարքերի տեղադրման և տեխնիկական սպասարկման
  • էլեկտրաէներգիայի հաշվառման սարքերի միջստուգաչափման ինտերվալի
  • էլեկտրաէներգիայի հաշվառման սարքերի ցուցմունքների գրանցման կարգի և պայմանների
  • էլեկտրաէներգիայի հաշվառման սարքերի փոխարինման պայմանների
  • Օգտագործված էլեկտրաէներգիայի
  • Վճարման վայրերի և եղանակների
  • Օգտագործված էլեկտրաէներգիայի դիմաց վճարման եղանակի և վճարման վայրերի
  • Դիմումների և բողոքների ներկայացման կարգի
  • Սպասարկման ժամանակի համար սահմանված նորմերի պահպանման իրավունքի