Հայաստանի էլեկտրական ցանցեր

<<Հայաստանի էլեկտրական ցանցեր>> ընկերությունը տեղեկացնում է.

Նորություններ

04.08.2018

Ս.թ. հուլիս ամսին գրանցված աննախադեպ շոգ եղանային պայմանների հետևանքով կտրուկ ավելացել են էլեկտրաէնեգիայի սպառման ծավալները նախորդ տարիների համեմատ: Հանրապետությունում դրանք ներկայումս կազմում են ժամում շուրջ 1000 ՄգՎտ նախորդ տարվա 700 ՄգՎտ-ի փոխարեն: Սա, իր հերթին, բերել է էլեկտրամատակարարման բաշխիչ ցանցում ընդհանուր վթարայնության 30-35 % աճի: Վթարները հիմնականում ազդել են Երևան քաղաքի <<Արաբկիր>> և <<Կենտրոն>> վարչական շրջանների էլեկտրամատակարարման ռեժիմների վրա, որը կապված է այդ շրջանների մալուխային տնտեսության առավել մաշվածության ու բնակչության խտության հետ:

Այսօրվա դրությամբ վթարների վերացման աշխատանքներին ներգրավված է <<Հայաստանի էլեկտրական ցանցեր>> ընկերության տեխնիկական ողջ անձնակազմը վերանորոգող 10 բրիգադ ու մալուխային էլեկտրալաբորատորիա: Աշխատանքներն իրականացվում են շուրջօրյա ռեժիմով:

Նշենք նաև, որ էլեկտրաէներգիայի մատակարարման և օգտագործման կանոնների համաձայն էլեկտրամատակարարման արտապլանային ընդհատման վերականգնման սահմանված ժամկետը գերազանցելու դեպքում Ընկերությունն իր բաժանորդներին համապատասխան տույժ է վճարում:

Նմանատիպ իրավիճակներից խուսափելու նպատակին են ուղղված Ընկերության նեդրումային ծրագրերը, որոնք աննախադեպ են իրենց ծավալներով: Մոտ 900 մլն ԱՄՆ դոլար արժողության, հաստատված ներդրումային ծրագիր, որը նախատեսված է իրականացնել մինչև 2028թ.: Ծրագրի գերակա նպատակը Ընկերության հիմնական՝ բաշխման գործառույթի որակական բարելավումն է: Սա ներառում է ինչպես հոսանքազրկումների քանակի, այնպես էլ մեկ հոսանքազրկման տևողության կրճատում, էլեկտրամատակարարման որակի և հուսալիության բարձրացում:

<<Հայաստանի էլեկտրական ցանցեր>> ընկերությունը մեկ անգամ ևս հայցում է իր բաժանորդների ներողամտությունը: