Հայաստանի էլեկտրական ցանցեր

ԵԶԲ-ն և "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ն ստորագրեցին փոխհամաձայնության հուշագիր

Նորություններ

31.10.2017

31-ը հոկտեմբերի, 2017թ., ք. Մոսկվա – Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ) և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ստորագրեցին փոխհամաձայնության հուշագիր: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը հետագայում պլանավորում են կազմակերպել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության ներդրումային ծրագրի մասնակի ֆինանսավորումը: Ծրագիրն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության տարածքում:

Ստորագրման արարողությունը կայացավ 2017թ. հոկտեմբերի 31-ին Մոսկվայում՝ «Եվրասիական ինտեգրացիա» ԵԶԲ 12-րդ համաժողովի շրջանակում: Փաստաթղթի ներքո ստորագրել են. ԵԶԲ-ի կողմից՝ ԵԶԲ վարչության փոխնախագահ Կոնստանտին Լիմիտովսկին, «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից՝ Կարեն Դարբինյանը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության կողմից՝ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը:

Ծրագրի շրջանակում կատարվելիք ներդումներն ուղղվելու են հետևյալ աշխատանքների իրականացմանը՝ ընկերության առկա բաշխիչ ցանցերի և ենթակայանների վերակառուցում և նոր բաշխիչ ցանցերի ու ենթակայանների կառուցում, նոր սպառողների միացում ցանցին, էլեկտրաէներգիայի հաշվիչների փոխարինում և տեղադրում, էլեկտրաէներգիայի առևտրային հաշվառման ավտոմատացված համակարգի (ԷԱՀԱՀ) ներդրում, կառավարման ավտոմատացված համակարգի (MIS) և կառավարման միջազգային ստանդարտների (ISO) ներդրում:

«Էներգետիկայի ոլորտը, բանկի առաքելության համաձայն, հանդիսանում է ներդրումույին գործունեության գերակա ուղղություններից մեկը», մեկնաբանեց ԵԶԲ վարչության փոխնախագահ Կոնստանտին Լիմիտովսկին: «ԵԶԲ-ն դիտարկում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությանը մինչև 100 մլն ԱՄՆ դոլարի վարկ մինչև 10 տարի ժամկետով տրամադրելու հնարավորությունը»:

«Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է ունենալ էլեկտրաէներգիայի բաշխման գործառույթի որակի բարելավում, էլեկտրաէներգիայի կորուստների նվազեցում և ընթացիկ ծախսերի օպտիմալացում, էլեկտրաէներգիայի ֆիզիկական և առևտրային հաշվառման համակարգի արդիականացում, բաշխիչ ցանցերի ընդլայնում, բաշխիչ ցանցերին միանալու ժամկետների կրճատում, բաշխիչ ցանցերի կառավարման համակարգի կատարելագործում», - նշեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը:

Ծանուցում

Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ) միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2006թ. հունվարին Ռուսաստանի և Ղազախստանի կողմից՝ մասնակից պետությունների շուկայական տնտեսության զարգացմանը, նրանց կայուն տնտեսական աճին և փոխադարձ առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը նպաստելու նպատակով: ԵԶԲ-ի կանոնադրական կապիտալը կազմում է 7 մլրդ ԱՄՆ դոլար: Բանկի մասնակից պետություններն են Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը և Տաջիկստանի Հանրապետությունը:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ (ՀԷՑ) զբաղվում է էլեկտրաէներգիայի բաշխմամբ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: Սպասարկում է 1 միլիոնից ավելի սպառողների: Հանդիսանում է խոշոր գործատու և երկրի խոշոր հարկատուներից մեկը: