Հայաստանի էլեկտրական ցանցեր

ՀԷՑ-ը օրինապահ հարկ վճարողի հավաստագիր է ստացել

Նորություններ

11.09.2017

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է խրախուսել պարտաճանաչ հարկ վճարողներին: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը սեպտեմբերի 7-ին «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել 8 հարկ վճարողի, որոնց թվում նաև ՛՛Հայաստանի էլեկտրական ցանցեր՛՛ ընկերությանը:

Նշենք նաև, որ Ընկերությունը Հայաստանի 3-րդ խոշոր հարկատուն է 2017թ. առաջին եռամսյակում գրանցած՝ 12 մլրդ դրամ վճարած հարկերով: