Հայաստանի էլեկտրական ցանցեր

Պայմանագրերի վերակնքման գործընթացը շարունակվում է

Նորություններ

06.09.2017

Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման հիման վրա «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունն շարունակում է իրականացնել Էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագրերի վերակնքման գործընթաց: Մեր աշխատակիցները նախօրոք պայմանավորված օրը կայցելեն Ձեր բնակարան։

Վերակնքման համար անհրաժեշտ է բաժանորդի կամ վերջինիս ներկայացուցչի ներկայությունը՝ անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակներով։

Այցի ժամանակ կատարվելու է էլեկտրամատակարարման պայմանագրերի գույքագրում,պայմանագրային տվյալների ճշգրտում և թերի փաստաթղթերի համալրում։

Պայմանագրի վերակնքման ժամանակ կկնքվի նաև դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերաբերյալ փոխադարձ հաշվարկների ստուգման ակտ։