Հայաստանի էլեկտրական ցանցեր

«ՀԷՑ»-ը միջազգային ISO 9001 սերտիֆիկատ է ստացել

Նորություններ

06.07.2017

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը («ՀԷՑ») ստացել է ISO 9001:2015 սերտիֆիկատ։ Սերտիֆիկացման աուդիտն անց է կացվել միջազգային ճանաչում ունեցող սերտիֆիկացման խոշորագույն մարմիններից մեկի՝ TÜV Rheinland ընկերության կողմից: Սերտիֆիկատը հավաստում է Ընկերության Որակի կառավարման համակարգի արդյունավետությունն ու համապատասխանությունը ISO 9001:2015 «Որակի կառավարման համակարգեր. Պահանջներ» միջազգային ստանդարտի պահանջներին:

«Սերտիֆիկացման աուդիտի արդյունքները վկայում են այն մասին, որ ընկերության գործունեությունն ու ընկերության ներսում տեղի ունեցող կառավարման պրոցեսները համապատասխանում են միջազգային ընդունված չափանիշներին: Համապատասխանեցման սերտիֆիկատը ոչ միայն նպաստում է ընկերության վարկանիշի ամրապնդմանը, այլ նաեւ խոսում է կառավարման համակարգի թափանցիկության մասին։ Համոզված եմ, որ ISO 9001:2015 սերտիֆիկատի ստացումը կնպաստի հաճախորդների, ներդրողների ու գործընկերների՝ ընկերության հանդեպ ունեցած վստահության բարձրացմանը եւ բիզնեսի արդյունավետ ու հաջող զարգացմանը», - նշում է «ՀԷՑ»–ում նշված համակարգերի ներդրող, «Մենեջմենթ միքս» ընկերության նախագահ Րաֆֆի Սեմերջյանը։

«Տաշիր» ընկերությունների խմբի կողմից «ՀԷՑ» ձեռքբերումից հետո նոր բաժնետերը պարտավորություն էր ստանձնել 5 տարվա ընթացքում ներդնել կառավարման ISO մի շարք միջազգային ստանդարտներ, որոնց հետ կապված աշխատանքները մեկնարկել էին 2016թ. փետրվարից: Ներկայումս ներդրվել է որակի կառավարման ստանդարտը, առջեւում է մյուս՝ էկոլոգիական կառավարման, աշխատանքի անվտանգության և առողջության պահպանման, տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգերի ներդրումը», - նշեց «ՀԷՑ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը։

Սերտիֆիկատը հիմք կհանդիսանա ընկերության գործունեության բոլոր ուղղությունների մշտապես կատարելագործման համար եւ ընկերությանը թույլ կտա վերահսկել էլեկտրամատակարարման ծառայությունների բոլոր պայմանագրային պարտավորությունների եւ տեխնիկական պահանջների կատարումը։