Հայաստանի էլեկտրական ցանցեր

ՀԷՑ-ը «Տաշիր» առեւտրի կենտրոնում սպասարկման կենտրոն բացեց. Երեւանում եւս 5 կենտրոն կբացվի

Նորություններ

29.09.2016

«Տաշիր» առեւտրի կենտրոնի տարածքում սեպտեմբերի 28-ին հանդիսավորությամբ բացվել է «Հայաստանի էլեկտարական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության բաժանորդների թվով երկրորդ Սպասարկման կենտրոնը։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանն իր խոսքում մասնավորապես, նշեց, որ նոր սպասարկման կենտրոնները նոր մշակույթ կբերեն էներգետիկայի ոլորտում, բաշխիչ ցանցերի ոլորտում, սպասարկման կենտրոնի բացման նպատակն է ՝ առավելագույնս մատչելի դարձնել սպառողների համար ոլորտին առնչվող գիտելիքները: «Սպասարկման կենտրոնում յուրաքանչյուր քաղաքացի կարող է ուղեցույցերի միջոցով ստանալ իրեն հուզող հարցերի պատասխանները: Բացի այդ, այստեղ տեղադրված է հերթերի կառավարման վահանակ, նաեւ կոմունալ վճարումների վահանակ, որից կարելի է օգտվել զրո տոկոս տոկոսադրույքով: Նախատեսված է, որ կունենանք նաեւ էլեկտրոնային վահանակ, որտեղ բոլոր տեսակի հարցերի պատասխաններն ու պարզաբանումները կտրվեն»,-ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ բաժանորդները Սպասարկման կենտրոն կարող են դիմել ՀԷՑ–ին վերաբերող ցանկացած հարցով։

«Տաշիր» առեւտրի կենտրոնում բացված սպասարկման կենտրոնն աշխատելու է ժամը 10.00-ից 20.00-ն. «Քանի դեռ բաց է «Տաշիր» առեւտրի կենտրոնը, այդքան ժամանակ բաց կլինի նաեւ ՀԷՑ-ի սպասարկման կենտրոնըե:

«Առաջիկա ամիսների ընթացքում կբացվեն եւս 3 սպասարկման կենտրոններ, որոնք կլինեն հիմնականում մեր վարչական շենքերի տարածքում. Արմենակյան 127-ում, Ֆուչիկի փողոցում մեր նախկին մասնաճյուղի շենքում եւ Քոչար փողոցում, նորից մեր վարչական շենքի առաջին հարկում: Առաջիկայում կբացվեն սպասարկման կենտրոններ նաեւ Գյումրիում եւ Վանաձորում, հետո կամաց-կամաց կընդլայնենք: Նախատեսում ենք, որ Երեւանում կլինի մոտ 7 սպասարկման կենտրոն, Գյումրիում եւ Վանաձորում՝ 2-ական, իսկ մյուս մեծ ու փոքր քաղաքներում՝ մեկական»,-ընդգծեց ՀԷՑ-ի գլխավոր տնօրենը: Նրա խոսքով, այս սպասարկման կենտրոնում հաճախորդներին կսպասարկի միաժամանակ 3 անձ: Մարդիկ դիմում են նոր բաժանորդների հետ պայմանագրերի կնքում, առկա խնդիրների հետ կապված հարցումներ:

Նշենք, որ սեպտեմբերի 14-ին եւս մեկ սպասարկման կենտրոն է բացվել «Տաշիր Սթրիթ» առեւտրի կենտրնում, իսկ մոտ ապագայում եւս երեքը կբացվեն մայրաղաքաքի երեք վարչական շրջաններում։ Սպասարկման կենտրոններ կբացվեն նաեւ Գյումրիում եւ Վանաձորում։