Հայաստանի էլեկտրական ցանցեր

Էլեկտրական էներգիայի հուլիս ամսվա սուբսիդավորման ենթակա գումարը կազմել է 589,7 միլիոն դրամ

Նորություններ

15.08.2016

Հուլիսին սպառված էլեկտրական էներգիայի դիմաց բնակչությանը և փոքր բիզնեսին ՀՀ կառավարության և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից տրամադրվող սուբսիդավորման ենթակա գումարը կազմել է 589,7 մլն դրամ (նախորդ ամսվա 590,0 մլն. դրամի դիմաց), որից` ՀՀ կառավարության մասնաբաժինը 294,9 մլն. դրամ:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից ներկայացված պաշտոնական տվյալների համաձայն, բնակիչ բաժանորդների կողմից սպառած էլեկտրական էներգիայի սակագնի սուբսիդավորման ենթակա գումարը կազմել է 567,7 մլն դրամ` նախորդ ամսվա 566,7 մլն. դրամի դիմաց, իսկ այլ սպառողներին հուլիս ամսվա համար էլեկտրական էներգիայի սուբսիդավորման ենթակա գումարը կազմել է 22 մլն. դրամ, նախորդ ամսվա 23,3 մլն. դրամի դիմաց:

2015թ. օգոստոս-2016թ. հուլիս ժամանակաշրջանում բնակչության և փոքր բիզնեսի օգտին տրամադրվող սուբսիդիայի գումարը կազմել է շուրջ 7,2 մլրդ դրամ, որի գերակշիռ մասը` 7 մլրդ դրամը, բնակիչ բաժանորդների օգտին:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2015թ. հոկտեմբերի 29-ի №1269-Ն որոշման համաձայն սուբսիդավորումը տրամադրվում էր ամսական մինչև 250 մլն կՎտժ էլեկտրաէներգիա սպառող բնակիչ բաժանորդներին և մինչև 500 կՎտժ էլեկտրաէներգիա սպառող ՓՄՁ-ներին` 250 կՎտժ-ի դիմաց: Որոշմամբ փոխհատուցման տրամադրումը նախատեսվում էր 2015թ. օգոստոսի 1-ից մինչև 2016թ. հուլիսի 31-ը: