Հայաստանի էլեկտրական ցանցեր

Հայաստանի խոշորագույն հարկատուների ցանկում

Նորություններ

09.08.2016

Հանրապետության 1000 խոշորագույն հարկատուները միասին այս տարվա առաջին կիսամյակում պետբյուջե են վճարել 347.6 մլրդ դրամի հարկեր և տուրքեր։ Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ՝ 1000 խոշորների կողմից վճարված հարկերն ավելացել են 21.7 մլրդ դրամով կամ 6.7%-ով։
«Հայաստանի էլեկտրական ցանցերըե խոշոր հարկատուների ցանկի 3-րդ հորիզոնականում է՝ 9.2 մլրդ դրամի չափով վճարած հարկերով։
2016 թվականի հունվար-հունիս ամիսների արդյունքներով՝ խոշորագույն հարկատուն շարունակում է մնալ Գազպրոմ-Արմենիա ընկերությունը՝ 24.56 մլրդ դրամի հարկերով։
Երկրորդ հորիզոնականում է Գրանդ-Տոբակոն։ Ընկերությունը նախորդ տարվա առաջին կիսամյակի 7.4 մլրդ դրամի փոխարեն այս տարի վճարել է 11.8 մլրդ դրամ։