Հայաստանի էլեկտրական ցանցեր

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ 2016 թվականի ներդրումային ծրագիրը կկազմի 20.1 մլրդ դրամ

Նորություններ

13.04.2016

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ 2016 թվականի ներդրումային ծրագիրը կկազմի 20.1 մլրդ դրամ (առանց ԱԱՀ):

Ընկերությունը ներկայացրել է ՀԾԿՀ-ի քննարկմանը ընթացիկ տարվա ներդրումային ծրագիրը, որում նախատեսված են նրա իրագործման հիմնական ուղղությունները:

Մասնավորապես, էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգի արդիականացմանը նախատեսվում է ուղղել ավելին, քան 8.4 մլրդ դրամ:

Համաձայն ներդրումային ծրագրի, այլ անձանց պատկանող բաշխիչ ցանցերի վերանորոգման և կառուցման, ինչպես նաև բաշխիչ ցանցերի ձեռք բերման նպատակով Ընկերությունը նախատեսում է ուղղել 5.8 մլրդ դրամ:

Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման ծախսերը կկազմեն 3 մլրդ դրամ, համակարգչային տեխնիկայի, ծրագրային ապահովման, սարքավորումների և այլնի ձեռք բերման համար` 1.9 մլրդ դրամ, արտադրական և վարչական շենքերի և շինությունների վերակառուցման համար` 562 մլն դրամ: