Հայաստանի էլեկտրական ցանցեր

«Հայաստանի էլեկտրական ցանցերը» բնակարաններ կտրամադրի Գյումրու անօթևան ընտանիքներին

Նորություններ

21.03.2016

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության բաժնետեր, «Տաշիր» Ընկերությունների Խմբի նախագահ Սամվել Կարապետյանի որոշման հիման վրա Ընկերության և «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի միջև 2016թ. մարտի 18-ին կնքվել է նվիրատվության պայմանագիր՝ Գյումրի քաղաքի սոցիալապես անապահով և տնակներում բնակվող տասը ընտանիքներին բնակարաններով ապահովելու նպատակով:

Ընկերության աշխատակազմի կողմից կընտրվեն ծայրահեղ ծանր պայմաններում ապրող այն ընտանիքները, որտեղ երեխաներ, հաշմանդամներ ու տարեց մարդիկ են բնակվում:

Պայմանագիրը նաև նախատեսում է սեփականության իրավունքով հանձնվող գույքի նկատմամբ իրավունքների որոշակի և ժամանակավոր սահմանափակումներ, ինչպիսիք են օտարելը, վաճառելը, փոխանցելը, վարձակալությամբ տրամադրելն ու գրավադրելը:

Բացի այդ՝ Ընկերության ղեկավար անձնակազմի և կոլեկտիվի անձնական միջոցների հաշվին ձեռք է բերվում ևս երկու բնակարան՝ առաջնորդվելով դրանց բաշխման նույն սկզբունքներով: