Հայաստանի էլեկտրական ցանցեր

՛՛Հայաստանի էլեկտրական ցանցեր՛՛-ը ամենախոշոր հարկատուների ցանկում

Նորություններ

03.02.2016

ՀՀ հարկային ծառայությունը հրապարակել է 2015թ-ի հունվար-դեկտեմբեր ամիսների 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի և տուրքերի մասին տեղեկատվություն։ «Հայաստանի էլեկտրական ցանցերը» 6-րդ տեղում է. ընկերության կողմից վճարված հարկը կազմել է 16 մլրդ 494 մլն 203 հազ. դրամ:
Առաջին տեղում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը: Նախորդ տարվա ընթացքում ընկերության կողմից վճարած հարկը կազմել է 42 մլրդ 649 մլն 961 հազ. դրամ: 2-րդ խոշոր հարկատուն է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերությունը, որը վճարել է 27 մլրդ 505 մլն 901 հազ. դրամ, իսկ 3-րդը՝ «Ղ տելեկոմ»-ը («Վիվասել ՄՏՍ») 18 մլրդ 628 մլրն 800 հազ. դրամ հարկերի ու տուրքերի մեծությամբ:
«Ալեքս Գրիգ» ընկերությունը 4-րդ տեղում է և 2015թ-ին վճարել է 18 մլրդ 255 մլն 286 հազ. դրամ, 5-րդ տեղում է «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերությունը՝ 16 մլրդ 955 մլն 671 հազ. դրամ։
7-րդ խոշոր հարկատուն «Արմենիա տելեֆոն կոմպանի» ընկերությունն է, որը վճարել է 15 մլրդ 466 մլն 983 հազ. դրամ, 8-րդ տեղում՝ «Գրանդ տոբակո հայ կանադական ՀՁ» ընկերությունը՝ 13 մլրդ 699 մլն 722 հազ. դրամով, 9-րդ-ում՝ «Ֆլեշ» ընկերությունը՝ 12 մլրդ 751 մլն 28 հազ. դրամով և 10-րդ խոշոր հարկատուն է «Սիփիէս օիլ քորփորեյշն» ընկերությունը՝ վճարելով 9 մլրդ 465 մլն. 202 հազ. դրամ:
Նշենք, որ 10 խոշոր հարկատուները միասին վճարել են 191 մլրդ 872 մլն 757 հազ. դրամ, ինչը նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ ավելի է մոտ 9 մլրդ դրամով: