Հայաստանի էլեկտրական ցանցեր

2015թ. դեկտեմբերի սուբսիդավորման գումարը կազմել է մոտ 451,1 մլն դրամ

Նորություններ

20.01.2016

2015թ. դեկտեմբերին ծախսված էլեկտրաէներգիայի համար սուբսիդավորման ենթակա գումարը կազմել է ընդհանուր առմամբ շուրջ 451,1 մլն ՀՀ դրամ։ Դեկտեմբերին բնակիչ-սպառողների գրեթե 60 տոկոսն օգտվել է փոխհատուցումից։
Այդպիսի սպառողների թիվը եղել է ավելի քան 459 հազար։ Անցած հինգ ամիսներին ընդհանուր առմամբ տրամադրվել է շուրջ 3,5 մլրդ դրամի փոխհատուցում։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը 2015թ. հոկտեմբերի 29-ին որոշում ընդունեց բնակչության մասով սուբսիդավորումը դարձնել հասցեական և այն տրամադրել առավել քիչ սպառում ունեցող խմբերին՝ մինչև 250 կՎտ էլեկտրաէներգիա օգտագործող բնակիչ-բաժանորդներին: Էլեկտրաէներգիայի սուբսիդավորման կարգի փոփոխությունից հետո փոխհատուցման տրամադրումը հավասար չափով ստանձնել են ՀՀ կառավարությունն ու «Տաշիր» բարեգործական հիմնադրամը։ Ընդ որում, այդ պարտավորությունը գործում է սուբսիդավորման ամբողջ ժամանակահատվածի համար, այսինքն՝ սկսած օգոստոսի 1-ից մինչև 2016թ. հուլիսի 31-ը։
Նշենք, որ հոկտեմբերին էլեկտրաէներգիայի սակագնի սուբսիդավորումից օգտվել է բնակիչ-բաժանորդների շուրջ 78,8 տոկոսը: