Հայաստանի էլեկտրական ցանցեր

՛՛Հայաստանի էլեկտրական ցանցերը՛՛ տեղեկացնում է

Նորություններ

16.11.2015
Նոյեմբերի 12-14-ը եղանակային պայմանների կտրուկ վատթարացման հետևանքով, մասնավորապես՝ ուժեղ քամու, անձրևի և ձյան տեսքով տեղումների պատճառով վնասվել են մեծ քանակության էլեկտրահաղորդման գծեր, ընկել է 810 հենասյուն: Արդյունքում մասամբ հոսանքազրկվել են Տավուշի, Լոռու, Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Արմավիրի և Սյունիքի մարզերի մի շարք բնակավայրեր:
Երեք օրվա ընթացքում ՛՛Հայաստանի էլեկտրական ցանցեր՛՛ ընկերության հոսանքազրկված բաժանորդների թիվը կազմել է մոտ 78 հազ., բնակավայրերինը՝ 196:
Ֆորսմաժորային աշխատանքի պայմաններում գործի են դրվել ՛՛Հայաստանի էլեկտրական ցանցեր՛՛-ի բոլոր օպերատիվ վերանորոգող բրիգադները, հատուկ տեխնիկան, օգտագործվել տեղերում ունեցած վթարային պահուստը: Կազմավորվել ու գործել է Ընկերության շտաբը՝ տեխնիկական տնօրեն Դավիթ Գրիգորյանի, ինչպես նաև մասնաճյուղերում գլխավոր ճարտարագետների գլխավորությամբ:
Ներկայիս դրությամբ դեռ հոսանքազրկված են մնում Արագածոտն և Լոռու մարզերի որոշ բնակավայրեր (ընդհանուր 1170 բաժանորդ):
՛՛Հայաստանի էլեկտրական ցանցեր՛՛-ը հայցում է բաժանորդների ներողամտությունը և հայտնում իր պատրաստակամությունը անել հնարավորինս առավելագույն սեղմ ժամկետներում սպառողների էլեկտրամատակարարումը վերականգնելու համար: