Հայաստանի էլեկտրական ցանցեր

Ավելի քան 20 մլն դրամ՝ սոցիալապես անապահով բնակչությանը

Նորություններ

13.11.2015
՛՛ՀԷՑ՛՛-ն ավելի քան 20 մլն դրամ կուղղի սոցիալապես անապահով բնակչության՝ էլեկտրաէներգիայի դիմաց պարտքերի վճարմանը:
Ավելի քան 200 քաղաքացի ողջ հանրապետության մասշտաբով ՛՛ՀԷՑ՛՛ ՓԲԸ կողմից օգնություն կստանա էլեկտրաէներգիայի դիմաց պարտքերի վճարման տեսքով: Բացի սոցիալապես անապահով խավերից՝ էլեկտրաէներգիայից անվճար օգտվելու իրավունքից կօգտվեն նաև հաշմանդամ երեխաների ՛՛Փրկություն՛՛ ցերեկային կենտրոնը, որտեղ իրենց օրն են անցկացնում մոտ 60 շահառու: ՛՛Հայաստանի էլեկտրական ցանցեր՛՛ ՓԲԸ սոցիալական ծրագրի շրջանակներում 2007 թվականից ավելի քան 50 մլն դրամ ուղղվում է առանձին սպառողների մասամբ կամ ամբողջովին էլեկտրաէներգիայի վարձավճարից ազատելուն՝ որոշակի ժամանակի ընթացքում: Մի շարք դեպքերում ընկերությունը նաև իր վրա է վերցնում հաշվառքի սարքերի տեղադրումը:
Օգնություն ստացողների թվում են Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ, 1, 2-րդ խմբի հաշմանդամներ, նրանց խնամակալներ, ծնողներ, երեխաներ, զոհված ազատամարտիկների ընտանիքներ, նրանց անչափահաս երեխաներ, միայնակ չաշխատող կենսաթոշակառուներ ու մայրեր, միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ անչափահաս երեխաներ, բազմազավակ ընտանիքներ (4 և ավելի անչափահաս երեխաներով), ոչ առևտրային կազմակերպություններ, տուն-ինտերնատներ, ծերանոցներ և այլն: