Հայաստանի էլեկտրական ցանցեր

''Հայաստանի էլեկտրական ցանցեր'' ընկերության գլխավոր տնօրեն է նշանակվել Կարեն Հարությունյանը

Նորություններ

16.10.2015

՛՛Հայաստանի էլեկտրական ցանցեր՛՛ ընկերության գլխավոր տնօրեն է նշանակվել Կարեն Սերյոժայի Հարությունյանը: Կ.Հարությունյանը էներգետիկայի համակարգում աշխատում է 1996 թ.-ից: 1996-2002 թթ. աշխատել է որպես գլխավոր հաշվապահ, ֆինանսական տնօրեն: 2002-2012 թթ. զբաղեցրել է Էկոնոմիկայի և ֆինանսների տնօրենի տեղակալի, գլխավոր հաշվապահի պաշտոնը ՛՛Հայաստանի էլեկտրական ցանցեր՛՛ ՓԲ ընկերությունում: 2012-2014 թթ. աշխատել է ՛՛Շիրակի ջրմուղկոյուղում՛՛ որպես ֆինանսական տնօրեն, 2014-2015 թթ. համագործակցել Տաջիկստանի և Ուզբեկստանի էներգետիկ ընկերությունների հետ, 2014-2015 թթ. աշխատել ՛՛Բարձրավոլտ էլեկտրացանցեր՛՛ ՓԲԸ-ում՝ որպես ֆինանսական տնօրեն:
Ծնվել է 1968 թ. օգոստոսի 18-ին: Ամուսնացած է, ունի 2 երեխա: