Հայաստանի էլեկտրական ցանցեր

Սպառողի ուղեցույց

"Էներգետիկայի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի, ինչպես նաև էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնների (ԷՄՕԿ) համաձայն էլեկտրական էներգիա ստանալու համար սպառողը և մատակարարը պարտավոր են կնքել էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր:

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ԱՆՎՃԱՐ:

Պայմանագրի բացակայության պայմաններում սպառումը համարվում է ապօրինի:

Այս դեպքում մատակարարն իրավունք ունի դադարեցնել էլեկտրաէներգիայի մատակարարումը և պահանջել փոխհատուցում՝ ՀՀ կառավարության 12 նոյեմբերի 2015 թվականի N 1322-Ն որոշմամբ հաստատված "ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԲԱՇԽՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՊՕՐԻՆԻ ՍՊԱՌՄԱՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՍՊԱՌՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՔԱՆԱԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՅՈՎ":

Էլեկտրական ցանցին տեխնոլոգիական միացման կարգը

  • Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման համար Դիմողին անհրաժեշտ է գրավոր կամ էլեկտրոնային դիմում ներկայացնել "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ կամ համապատսխան կառուցվածքային ստորաբաժանման՝ ըստ տարածքային պատկանելության:

Պարտավորություններ

ՄԱՏԱԿԱՐԱՐԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է՝

  • սպառողին մատակարարել անընդհատ և տեխնիկական նորմերին ու ստանդարտներին համապատասխան որակի (ֆազային լարումը՝ 209-242Վ) և անհրաժեշտ քանակի էլեկտրական էներգիա.
  • էլեկտրամատակարարման ընդհատումը վերականգնել էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոններով սահմանաված ընթացքում, բացառությամբ մատակարարից անկախ և օրենսդրությամբ նախատեսված հանգամանքների ու պատճառների.
  • էլեկտրամատակարարման ընդհատումը վերականգնել պարտքի վճարումը վկայող փաստաթուղթը մատակարարին ներկայացնելուց հետո նույն օրը` մինչև ժամը 18:00-ն, եթե սպառողը պարտքի վճարումը հավաստող փաստաթուղթը մատակարարին է ներկայացրել աշխատանքային օրերին մինչև ժամը 14:00-ն, հաջորդ օրը` մինչև ժամը 13:00-ն, եթե սպառողը պարտքի վճարումը հավաստող փաստաթուղթը մատակարարին է ներկայացրել աշխատանքային օրերին՝ ժամը 14:00-ից հետո, պարտքի մարման մասին տեղեկանալու պահից 24 ժամվա ընթացքում, եթե սպառողը պարտքի վճարումը հավաստող փաստաթուղթը մատակարարին է ներկայացրել ոչ աշխատանքային օրերին:

ՍՊԱՌՈՂԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է՝

  • ժամանակին վճարել ծախսած էլեկտրաէներգիայի դիմաց.
  • բնակարանը վաճառելու (փոխանակելու) դեպքում դիմել մատակարարին՝ վերջնահաշվարկ կատարելու, պայմանագրի գործողությունը դադարեցնելու և բնակարանի էլեկտրամատակարարումն ընդհատելու համար, որի մասին սպառողին տրվում է տեղեկանք:

Սպառված՝ էլեկտրաէներգիայի դիմաց վճարման կարգը

ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ԵՆ

  • Ներկայացված անհատական վճարման փաստաթուղթը,
  • Վճարման կետերում առկա տեղեկատվությունը:

ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ

  • Վճարման մասին տեղեկացվելուց հետո 7 օրվա ընթացքում:

ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

  • Վճարման համար հատկացված ժամկետի խախտման դեպքում մատակարարն իրավունք ունի դադարեցնել սպառողի էլեկտրամատակարարումը՝ առնվազն 3 օր առաջ հեռուստատեսությամբ կամ սպառողին հասու այլ ձևերով զգուշացնելուց հետո:

ԷԼԵԿՏՐԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

ՄԵՂՄԱՑՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Էլեկտրամատակարարող ընկերությունը կարող է չդադարեցնել սպառողի էլեկտրամատակարարումը,

  • եթե սպառողը ներկայացրել է մատակարարի համար ընդունելի վճարման երաշխիքներ և սպառողի հետ պայմանագիր է կնքվել պարտքը հաստատված ժամանակացույցով մարելու վերաբերյալ:

ՍՊԱՌՈՂՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ

Դիմել մատակարարին՝ "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ սպասարկման կենտրոններ կամ համապատասխան տարածքային սպասարկման ցանց, իսկ հարցի բավարար լուծում չստանալու դեպքում՝ "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ ք. Երևան, Նորք-Մարաշ Ա. Արմենակյան 127 հեռ. 010 59 12 27, էլ. փոստ office@ena.am, կամ ՀՀ Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողով հեռ. 010-58-45-29 էլ. փոստ psrcinfo@psrc.am, հասցե՝ ք. Երևան, Սարյան 22, եթե վճարման փաստաթղթերում հայտնաբերվել է սխալ կամ առկա է մատակարարի կողմից.

  • սպառողի իրավունքների խախտում (օրինակ՝ հոսանքազրկում առանց նախազգուշացման),
  • պայմանագրային պարտավորությունների չկատարում,
  • պայմանագրային պարտավորությունների ոչ լիարժեք կատարում:

Սպառողների դիմում-բողոքների ընդունման կարգը

Սպառողի դիմելու օրվանից 5 օրվա ընթացքում էլեկտրամատակարարող ընկերությունը պարտավոր է ստուգել իր գրառումները և ստուգման արդյունքների մասին գրավոր հայտնել սպառողին:

Վճարման փաստաթղթերում սխալը հաստատվելու դեպքում, եթե սպառողը (բաժանորդը)՝

  • ըստ տրված վճարման փաստաթղթի արդեն կատարել է վճարումը, ապա մատակարարը պարտավոր է ուղղել սխալը և սպառողի համաձայնությամբ՝
  • ավել գանձված գումարը վերադարձնել կամ ձևակերպել որպես կանխավճար, իսկ պակաս վճարելու դեպքում՝ այդ գումարը հաշվի առնել ընթացիկ հաշվարկային ամսվա համար տրվող վճարման փաստաթղթում.
  • ըստ տրված վճարման փաստաթղթի վճարում չի կատարել, նրան տրվում է վճարման նոր՝ ճշտված, փաստաթուղթ, ըստ որի՝ սահմանված կարգով, կատարվում է վճարում:

Էլեկտրական էներգիայի հաշվառքի սարքի

Հաշվառքի սարքերի տեղադրման և շահագործման պահանջները

ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆԸ

  • Պետք է բացառվի կողմնակի անձանց միջամտությունը հաշվառքի սարքերի միացման սխեմային և նրա աշխատանքին:

ՏԵՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

  • Պետք է ապահովվի սպառողի և մատակարարի ներկայացուցչի համար հաշվառքի սարքի ցուցմունքի տեսանելիությունը և ստուգման հնարավորությունը:

ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿԱՊԱՐԱՆԱԿՆՔՈՒՄԸ

  • Սպառողն իրավունք ունի լրացուցիչ կապարանակնքել էլեկտրաէներգիայի առևտրային հաշվառքի սարքը:

ՀԱՇՎԻՉԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ

  • Առևտրային հաշվառքի սարքերի (բացառությամբ սպառողի սեփականությունը հանդիսացող 6 կՎ և բարձր լարման հոսանքի ու լարման չափիչ տրանսֆորմատորների) ձեռքբերման, տեղակայման, փոխարինման և շահագործման (ներառյալ` սպասարկման, աշխատանքի ճշտության ստուգման, ստուգաչափման, նորոգման և պահպանման) ծախսերն ու պատասխանատվությունը` անկախ դրանց պատկանելությունից, կրում է մատակարարը:

ՀԱՇՎԻՉԻ ՍՏՈՒԳԱՉԱՓՈՒՄԸ, ՈՉ ՊԼԱՆԱՅԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՒՄԸ

  • Սպառողը երկու տարի անընդմեջ մատակարարին մեկից ավելի անգամ առևտրային հաշվառքի սարքերի, այդ թվում միաֆազ և եռաֆազ հաշվիչների (էլեկտրոնային կամ ինդուկցիոն), հոսանքի և լարման չափիչ տրանսֆորմատորների աշխատանքի ճշտության ստուգման վերաբերյալ դիմում ներկայացնելու դեպքում պարտավոր է մատակարարին վճարել 1200 դրամ (ներառյալ` ավելացված արժեքի հարկը) կանխավճար: Եթե Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ հաստատվում է առևտրային հաշվառքի սարքի խախտման փաստը, ապա մատակարարը կանխավճարը հաշվի է առնում սպառված էլեկտրաէներգիայիդիմաց սպառողին ներկայացվող վճարման փաստաթղթում: Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ առևտրային հաշվառքի սարքի խախտումը չհաստատվելու դեպքում կանխավճարը դիտարկվում է որպես առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ստուգման համար մատակարարին վճարված ծառայության վճար և սպառողին չի վերադարձվում: