Հայաստանի էլեկտրական ցանցեր

Մեր մասին

Մեր մասին

''Հայաստանի էլեկտրական ցանցեր'' ՓԲ ընկերությունը ստեղծվել է 2002թ. մայիսին չորս պետական տարածաշրջանային էլեկտրաէներգիայի բաշխման և իրացման ցանցերի (''Երևանի էլեկտրական ցանցեր'', ''Հյուսիսային էլեկտրական ցանցեր'', ''Հարավային էլեկտրական ցանցեր'' և ''Կենտրոնական էլեկտրական ցանցեր'') միաձուլման արդյունքում: Ընկերությունը հիմնականում զբաղվում է էլեկտրաէներգիայի բաշխմամբ և իրացմամբ: Ցանցերի ընդհանուր երկարությունը կազմում է 36 հազ. կմ: Ընկերությունը Հայաստանի Հանրապետության տարածքում ունի էլեկտրաէներգիայի բաշխման բացառիկ արտոնագիր: Էլեկտրաէներգիայի բաշխումն իրականացվում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատագրված սակագներով: Ընկերությունը սպասարկում է մոտ 985 000 սպառողի: